Դեռևս 1 տարի առաջ Վինիսիուսը համարվում էր անձեռնամխելի խաղացող «Ռեալի» համար:
Հիմա բրազիլացին կորցրել է իր կարգավիճակն ու այլևս առանցքային խաղացողների շարքին չի դասվում:
Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» պատրաստ են ամռանը հրաժեշտ տալ 20-ամյա վինգերին, եթե ստանան համապատասխան առաջարկ:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am