Հոդվածներ

Վինիսիուսն առաջին անգամ կլինի «Ռեալի» ավագը
26.02.2025
596 0

Վինիսիուս Ջունիորն իր կարերայի ընթացքում առաջին անգամ կառաջնորդի «Ռեալը» որպես թիմի ավագ։ 

Քիչ առաջ «Արքայական» ակումբը ներկայացրեց մեկնարկային կազմը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի համար։ 

Հիմնական ավագների Կարլո Անչելոտին որոշել է հանգստի հնարավորություն տալ։ Այդ կերպ բրազիլացին կստանձնի թիմի ավագի պարտականությունները։ Սա նրա 229-րդ հանդիպումն է Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով 2018 թվականից ի վեր։



Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված