Հոդվածներ

Բենզեման ասել է՝ ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը
25.02.2025
1635 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կարիմ Բենզեման արձագանքել է «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը. պորտուգալացին նշել էր, որ ինքն է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը:

«Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ցանկանում է: Ինձ համար պատմության լավագույնը Ռոնալդոն է՝ Բրազիլիայից: Չեմ սիրում համեմատություններ անցկացնել խաղացողների միջև, ու յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Կրիշտիանուի պատմությունը նույնպես շատ լավն է»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ռեալի» գույները պաշտպանել է 2002-ից 2007 թվականներին՝ 177 խաղում դառնալով 103 գոլի ու 34 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված