Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է «էլ Կլասիկոն» այլ երկրում անցկացնելու հավանականության մասին՝ հերքելով տարածված լուրերը:
«Լա լիգայի բոլոր հանդդիպումներն էլ կարևոր են, սակայն «Էլ Կլասիկոն» յուրահատուկ է: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կայանա Իսպանիայի սահմաններից դուրս: Վստահեցնում եմ՝ սա այն հանդիպումը չէ, որը տեղափոխվի այլ երկիր»,- Տեբասի խոսքերը փոխանցում է AS-ը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Էլ Կլասիկոներից» մեկը կարող է անցկացվել ԱՄՆ-ում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում:
Fanat, Realmadrid.am