Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3–1 հաշվով (առաջին խաղը՝ 2–3) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Այսօր հաղթեց լավագույն թիմը, և «Ռեալ Մադրիդը» դրան լիովին արժանացավ։ Մենք մրցակցի համեմատ վատ հանդես եկանք բոլոր առումներով։ «Արքայական ակումբն» ունի կազմ, որը մշտապես փոփոխվում է, և նրանք զգալիորեն առաջադիմել են, այդ թվում՝ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից։
Նախորդ մրցաշրջաններում մենք ավելի լավ էինք դիմակայում նրանց, սակայն այս անգամ ես տեսա վերջին տարիների լավագույն «Ռեալը»։ Այս թիմը կարողանում է երկար վերահսկել գնդակը, պաշտպանվել, հակագրոհել, պրեսինգի դիմել... Այս տարի «Ռեալը» մեզանից ուժեղ էր, այդ պատճառով էլ շնորհավորում եմ նրանց՝ հաղթանակի կապակցությամբ»։
«Համարո՞ւմ եմ «Ռեալին» ՉԼ-ի բացահայտ ֆավորիտ։ Դա միշտ այդպես է եղել, բայց կան նաև այլ հավակնորդներ։ Կտեսնենք, թե ինչ կկատարվի, սակայն այս մրցաշարում «Ռեալը» միշտ կմնա գլխավոր ֆավորիտներից մեկը»։
«Ինչու Հոլանդը չմասնակցեց այսօրվա հանդիպմա՞նը։ Էրլինգը երեկ փորձեց մարզվել, բայց նույնիսկ քայլելիս ցավ էր զգում, երբ աստիճաններով իջնում էր։ Այսօր առավոտյան նա ասաց, որ պատրաստ չէ խաղալու»։