Սպորտային պարբերականի լրագրող Sanfourche Philippe-ը հանդգնել է Ֆրանսիայի հավաքականի` Եվրո-2020-ի խաղարկությունից դուրս մնալու ամբողջ մեղքը բարդել «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենեմայի վրա:
«Դեշամը վճարեց այն գինը, որի համար հավաքական էր կանչել Բենզեմային: Վերջինիս դժվար էր ինտեգրվել թիմում»,- գրել է պարբերականում:
Միևնույն ժամանակ մի շարք երկրպագուներ տարբեր երկրներից պաշտպանել են Կարիմին:
Լուոլ-Դենգե. ««Մեղադրում եմ» Բենզեմային այն բանի համար, որ Պավարը հեռու է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելուց, Լենգլեն նուրբ ծաղիկ է, Ռաբյոն, ինչպես միշտ, ընդհանրապես օգուտ չի տալիս խաղին, Սիսոկոն Ինտերպոլին շանտաժ անելով է հայտնվել թիմում, Մբապեն, կարծես, անիմաստ վազող ձի լինի»:
mezaB3: «Իրականում Կարիմը պետք է 6 գոլ խփեր ու հետ մղեր 11-մետրանոցները»:
tsub: «Իհարկե պարտության մեղավորը դուբլ ձևակերպած ֆուտբոլիստն է, ոչ թե պաշտպանությունը».
Fanat, Realmadrid.am