«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։
Փարիզյան ակումբում անհանգստացած են, որ Ռամոսը կարող է չմասնակցել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին։
Վնասվածքների պատճառով «Ռեալի» նախկին ավագն ընթացիկ մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։ Le Parisien-ի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբում, այնուամենայնիվ, գոհ են Ռամոսի որակներից։
Հիշեցնենք, որ Սերխիոն արդեն հասցրել է դառնալ մեկ գոլի հեղինակ «ՊՍԺ»-ի կազմում։
Los Merengues, Realmadrid.am