Հոդվածներ

Վիդալ․ «Կրոսը շատ բան է սովորել ինձանից»
27.06.2024
1603 0

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանի հարցազրույցը

«Ես մոտ էի «Ռեալ Մադրիդ» տեղափոխությանը, սակայն «սերուցքայինները» նախընտրեցին վարձավճարից հետ վերադարձնել Կազեմիրոյին։ Այն մարդիկ, ովքեր տեղափոխվում են «Ռեալ», հաղթում են ամեն ինչ (ծիծաղում է)»։

«Կրոսը շատ բան է սովորել ինձանից «Բայերում»։ Նա լևերկուզենյան ակումբ էր տեղափոխվել վարձավճարով և տեխնիկապես լավ էր պատրաստված, սակայն դժվարություններ ուներ գնդակի ընդունման և հարվածի առումով։ Մի օր Թոնին մոտեցավ ինձ ու Աուգուստոյին և մենք նրան բացատրեցինք՝ ինչ է ֆուտբոլը։ Առաջին մրցաշրջանում նա քիչ խաղաց, սակայն շատ աճեց այդ ընթացքում»։

«Ըստ իս, Վինիսիուսը աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների ցանկում տեղ չունի, քանի որ շատ բան է նրան պակասում։ Ինձ ավելի շատ Բելինգեմն է դուր գալիս, նա գոլ է խփում, գոլային փոխանցում կատարում։ Նախորդ մրցաշրջանում նա լավագույնն էր «Ռեալում», սակայն նրան խորհուրդ եմ տալիս պայքարել Եվրոպայի առաջնությունում հաղթանակի համար, հակառակ դեպքում կկորցնի «Ոսկե գնդակը» նվաճելու շանսը։ Եթե Մեսին հաղթի Կոպան, ապա կվերադառնա այդ անհատական մրցանակի մրցավազք»։

«Ինձ դուր է գալիս Վալվերդեի որակներն ու խաղը, սակայն ես նրանից ավելին կպահանջեի։ Նրան նույնպես ինչ–որ բան պակասում է։ Այնուամենայնիվ, նա նույնպես ամեն ինչ ունի, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»։


Ամենակարդացված