Հոդվածներ

Մրցաշրջանի ավարտին Էնդրիկը կքննարկի իր ապագան գործակալների հետ
19.02.2025
831 0

Էնդրիկը մրցաշրջանի ավարտից հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝  ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 400 րոպե։ 

 As-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստն ու իր շրջապատը կարծում էին, որ բրազիլացին ավելի շատ խաղաժամանակ կստանար։ Մրցաշրջանի ավարտից հետո նրանք կքննարկեն ապագայի հարցը։

Նշվում է, որ կողմերը կդիտարկեն վարձակալության տարբերակը այլ թոփ ակումբ, սակայն նաև նշվում է, որ չի բացառվում ամբողջական տրանսֆերի տարբերակը։

Los Merengues, Realmadrid.am