Տիբո Կուրտուան խոսել է Վինիսիուս Ջունիորի կարիերայի աճի մասին։
«Ես նախկինում էլ էի հասկանում, որ Վինին լավն է լինելու, բայց ոչ այս աստիճան։ Մի տղա ինձ մի օր ասեց. «Կտեսնես նրան մի քանի տարի անց»։ Այդ տղան Էդեն Ազարն էր։
Նա ինձ ասեց դա հենց այն պահին, երբ առաջին անգամ տեսավ Վինիին։ Էդենը զգաց, որ նրա մեջ ինչ-որ յուրահատկություն կա». նշել է «Արքայական» ակումբի դարպասապահը Ռիո Ֆերդինանդի փոթքասթի ժամանակ։
Los Merengues, Realmadrid.am