Հոդվածներ

Կամավինգան ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Ռենի» հետ
30.01.2021
1696 0

Էդուարդո Կամավինգան եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերից մեկն է, և նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են մի շարք ակումբներ։ Դրանց թվում է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն նշվում է, որ Կամավինգան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը և մնալ «Ռենում»։

Երիտասարդ ֆուտբոլիստը, ով արդեն նշել է իր նորամուտը Ֆրանսիայի ազգային հավաքականում, նշել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են։ 

«Ես վստահում եմ իմ գործակալին և որոշումներ եմ կայացնում նրա ու ընտանիքիս անդամների հետ միասին։ 

Ես ցանկանում եմ երկարաձգել «Ռենի» հետ գործող պայմանագրիս ժամկետը, և բանակցությունները ընթացքի մեջ են։ 

Իմ հեռանալու մասին տեղեկություններ են տարածում միայն լրատվամիջոցները, սակայն ես 100%-ով կենտրոնացած եմ «Ռենի» կազմում իմ ելույթների վրա». ասել է Կամավինգան։ 

Ֆրասիական ակումբի կազմում Կամավինգան մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանցիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված