«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի խաղաոճի մասին և հիշել, թե ինչպես են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը 2014 թվականին:
«Այս ակումբում պահանջվում է խաղալ հարձակողական, հետաքրքիր, որակյալ և ինտենսիվ ֆուտբոլ: Ոչինչ չի փոխվել, և այսպիսին պետք է լինի մեր խաղաոճը:
Հիշում եմ՝ ինչպես նվաճեցինք «Դեսիման»: Դա անհավանական նվաճում էր բավականին բարդ մրցակցի դեմ: Հիանալի ակնթարթներ ապրեցինք «Սիբելեսի» հրապարակում»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է «արքայական» ակունբի պաշտոնական կայքը:
Fanat, Realmadrid.am