Չորեքշաբթի օրը «Ռեալը» սեփական հարկի տակ ՉԼ-ի անցումային փուլի շրջանակում պատասխան հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղը սպասարկելու է ռումինացի մրցավար Իշտվան Կովաչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Նա իր մրցավարական կարիերայի ընթացքում 4-րդ անգամ է սպասարկում Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում։
Ավելի վաղ նա սպասարկել է «Ռեալ Մադրիդ» 5-2 «Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ» 2-5 «Ռեալ Մադրիդ» և «Մանչեսթեր Սիթի» 4-3 «Ռեալ Մադրիդ» հանդիպումները։
Los Merengues, Realmadrid.am