Էդուարդո Կամավինգան երեկ կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել և դժվարությամբ է լքել խաղադաշտը։
Բարեբախտաբար ֆրանսիացու վնասվածքը լուրջ չի եղել։ Նշվում է, որ նրա մոտ խաչաձև կապանների որևէ խնդիր չի առաջացել։ Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան։
Մեկ այլ լրագրող Միգել Անխել Դիասի տեղեկություններով էլ, Էդուարդոն հաջորդ շաբաթ հավելյալ բուժզնման կենթարկվի։ Այսօր կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղին նա մասնակցել չի կարողանա։
Los Merengues, Realmadrid.am