Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» խաղից հետո
09.02.2025
559 0

Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» հետ։

Մբապեն մադրիդյան դերբիում իր նորամուտի խաղում առաջին գոլը խփեց «Ատլետիկոյին»։

 Մբապեն դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը «գոլ+ գոլային փոխանցում» համակարգով հասել է 500 միավորի սահմանին (26 տարեկան, 51 օրական)։

Մբապեն 2025 թվականին երկրորդ տեղն է զբաղեցնում եվրոպական թոփ-5 լիգաների լավագույն ռմբարկուների շարքում՝ 9 գոլ։ Նույնքան գոլ ունի նաև Ռետեգին («Ատալանտա»), իսկ առաջատարը Դեմբելեն է (ՊՍԺ, 13 գոլ)։

Սեբալյոսը դարձավ առաջին ֆուտբոլիստը վերջին 10 մրցաշրջանում, որը Լա Լիգայի մեկ խաղում կատարել է 40-ից ավելի փոխանցում դեպի եզրափակիչ եռյակ՝ առանց որևէ սխալի։

«Ռեալ Մադրիդը» «Ատլետիկոյի» դեմ բոլոր մրցաշարերում 3 անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ ամենաերկար նմանատիպ շարքը մադրիդյան դերբիում՝ 1980 թվականից ի վեր, երբ թիմերը 5 անընդմեջ ոչ-ոքի էին գրանցել։

«Ռեալ Մադրիդը» 23 տուրից հետո ունի 50 միավոր՝ Անչելոտիի ղեկավարման ընթացքում ամենացածր արդյունքը։ Այնուամենայնիվ, «սերուցքայինները» դեռևս շարունակում են գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը

«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում գոլ ընդունեց 11 մետրանոցից:


Ամենակարդացված