Հոդվածներ

Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է փոխարինի Կարվախալին
09.10.2024
1601 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է փոխարինի Դանի Կարվախալին:

The Athletic-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը ցանկանում էր աջ պաշտպան գնել հունվարին, սակայն դա տեղի չի ունենա: Դոն Կառլոն որոշել է աջ պաշտպանի դիրքում օգտագործել Էդեր Միլիտաոյին:

Հիշեցնենք, որ Դանի Կարվախալը վնասվածք էր ստացել Լա լիգայի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպմանը (2-0):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված