Ժոզե Մոուրինյոն նշել է իր դիրքորոշումը «Ռեալի» առաջիկա ամառային տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ։
Diario AS-ի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ հետաքրքրված չէ կազմն ուժեղացնելու համար աստղային խաղացողների ձեռքբերմամբ։
Հաղորդվում է, որ Մոուրինյոն նախընտրում է թիմ հրավիրել «քաղցած» ֆուտբոլիստների, որոնք պատրաստ են շատ աշխատել խաղադաշտում, ցուցադրել մարտական բնավորություն և չունենալ չափազանց մեծ էգո։
Մարզիչը ցանկանում է տեսնել բարձր մոտիվացիա և թիմային ոգի ունեցող խաղացողների, որոնք լիովին կհամապատասխանեն իր պահանջներին և ինտենսիվ ֆուտբոլի փիլիսոփայությանը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն