Տիբո Կուրտուան, ով «Լևանտեի» դեմ խաղում հետ մղեց 11 մետրանոց հարվածը և լավագույնն էր «Ռեալի» կազմում, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Չի կարելի ասել, որ մենք վատ հանդիպում ենք անցկացրել։ Մենք ստիպված էինք ծանր պայքար մղել արդեն 7-րդ րոպեից։ «Լևանտեն» լավ ակումբ է և մշտապես կարողանում է խնդիրներ առաջացնել բոլոր թիմերին։
Շատ ծանր խաղ էր մեզ համար, և ցավալի էր, որ գոլ բաց թողեցինք ստանդարտի խաղարկումից։
Չեմ կարծում, որ Միլիտաոն միտումնավոր խախտեց կանոնները։ Ըստ իս նա փորձում էր խուսափել բախումից և կարմիր քարտը ոչ արդարացի էր». ասել է Կուրտուան։
«Ռեալը» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում և 7 միավորով զիջում է առաջատար «Ատլետիկոյին»։
Los Merengues, Realmadrid.am