«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է մնալ լոնդոնյան թիմում մշտական հիմունքներով, տեղեկացնում է Football Insider-ը:
Հիշեցնենք, որ նորվեգացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ու նա ԱՊԼ-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ հույսեր չի կապում էդեգորի հետ ու անհրաժեշտ է վաճառել վերջինիս տրանսֆերը:
Եթե ֆրանսիացի մասնագետը շարունակի աշխատել «արքայական» ակումբում, 22-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, այլևս չի վերադառնա Մադրիդ:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էդեգորն անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ: