Հոդվածներ

Տեն Հագը գովեստի խոսքեր է հնչեցրել Ռամոսի մասին
28.03.2021
1844 0

ՉԼ-ի 2019-20 մրցաշրջանում Էրիկ Տեն Հագի գլխավորած «Այաքսը» պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ռեալին», և հոլանդական ակումբի գլխավոր մարզիչը խաղից հետո նշել էր, որ իրենց հաջողությունը կապված էր այն բանի հետ, որ Ռամոսը բացակայում էր պատասխան խաղում։ 

«Այն «Ռեալը», որը խաղում է Ռամոսով, շատ արագ դուրս կթողնի քեզ հետագա պայքարից, բայց երբ չի խաղում Ռամոսը, դու կարող ես ստեղծել պահեր ու խփել գոլեր։ 

Շատ լավ հիշում եմ, որ նրանց մոտ խնդիրներ էր առաջանում, երբ մենք բարձր պրեսինգ էինք կիրառում։ Եկավ մի պահ, երբ Ռամոսը թիմին հորդորեց երկար փոխանցումներով խաղալ։ 

«Ռեալը» սովորաբար գեղեցիկ ու որակյալ ֆուտբոլ է ցուցադրում, և դա ընդհանրապես իրենց խաղաոճը չէր, սակայն երբ Ռամոսը թիմին նման կոչ արեց, «Ռեալը» սկսեց խաղալ այդ մարտավարությամբ։ Երբ խաղադաշտում բացակայում է Ռամոսի նման ֆուտբոլիստը, իսկապես սկսում ես կարոտել». ասել է Տեն Հագը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված