• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն իրականացրել է անբուժելի հիվանդ ֆրանսիացի տղայի վերջին երազանքը

Հոդվածներ

Մբապեն իրականացրել է անբուժելի հիվանդ ֆրանսիացի տղայի վերջին երազանքը
24.01.2025
425 0

Շատ ֆուտբոլիստներ հաճախ ունեն հնարավորություն՝ երջանկացնելու իրենց այն երկրպագուներին, որոնց նկատմամբ կյանքն արդար չի եղել։ Մի լուսանկար, ինքնագիր կամ ողջույն կարող է փոխել երիտասարդ կամ տարեց այն մարդկանց կյանքը, որոնք հիանում են ֆուտբոլային աշխարհի մեծագույններով։

Լորենցոն, մի երիտասարդ ֆրանսիացի, ով տառապում է գլխուղեղի գլիոմայով, այդ դեպքերից մեկն է։

Մբապեն իրականացնում է Լորենցոյի երազանքը

Լորենցոն տառապում է անբուժելի հիվանդությամբ և սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի միջոցով արտահայտել էր իր վերջին մեծ ցանկությունը՝ հանդիպել Կիլիան Մբապեին։

«Ռեալի» աստղի անմիջական արձագանքը

Հենց որ Մբապեն տեղեկացել է Լորենցոյի իրավիճակի մասին, կապ է հաստատել նրա ընտանիքի հետ և հրավիրել նրանց «Ռեալի» խաղին։ «Վերջապես եկար», – ասաց նա, երբ հանդիպեց Լորենցոյին մարզադաշտում։ Բայց դա միայն Մբապեն չէր։ Ամբողջ թիմը հանդիպել է Լորենցոյի հետ, լուսանկարվել նրա հետ և ստորագրել մարզաշապիկի վրա։

«Նա առանձնահատուկ տղա է։ Կյանքում կան ավելի կարևոր բաներ, քան ֆուտբոլը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ ինձ հնարավորություն տվեցին բերել նրան խաղին և ծանոթացնել բոլոր խաղացողների հետ։ Դա անհավանական պահ էր նրա համար, և ես շատ ուրախ եմ դրա համար», – նշել է հարձակվողը։


Ամենակարդացված