Հոդվածներ

Ժիրուն և Ագուերոն դիտարկվում են որպես Յովիչին փոխարինողներ
16.01.2021
2857 0

Ինչպես արդեն հայտնի է Լուկա Յովիչը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարային հիմունքներով կանցկացնի «Այնտրախտի» կազմում։ «Սերուցքայինները» արդեն սկսել են փոխարինող փնտրել նրան և ցուցակում 7 հարձակվողներ են ընդգրկվել։ 

Այդ ֆուտբոլիստների թվում են Օլիվյե Ժիրուն, Սերխիո Ագուերոն, Ռաուլ դե Թոմասը և Արկադիուշ Միլիկը։

Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։ 

Յովիչի հեռանալուց հետո Զիդանը իր տրամադրության տակ երկու կենտրոնական հարձակվող ունի՝ Բենզեման և Մարիանոն։ 

Ամռնաը Ժիրուի և Ագուերոյի պայմանագրերի ժամկետները ավարտվում են, և «Ռեալը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանց տրանսֆերը կարող է իրականացնել բավական քիչ գումարի դիմաց։ 

Ինչ վերաբերում է Դե Թոմասին, ով Մադրիդի «Ռեալի» սան է, այս մրցաշրջանում նա հիանալի մարզավիճակում է։ «Էսպանյոլի» կազմում անցկացրած 21 խաղերում նա դարձել է 12 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am