«Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման բաց կթողնի «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը:
Ֆրանսիացու մոտ մկանային լարվածություն կա, ու մարզչական շտաբը որոշել է հանգստի հնարավորություն տալ վերջինիս:
Նախօրեին «Ոսկե գնդակի» դափնեկիրը մարզվել է անհատական ծրագրով:
«Ռեալ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am