«Ռեալի» կիսապաշտպանի հարցազրույցը:
«Մինչմրցաշրջանային պատրաստությունը միշտ ծանր աշխատանք է, քանի որ դու փորձում ես ստանալ այն հիմքը, որը կօգնի քեզ կամ պետք է օգնի մրցաշրջանի ընթացքում: Հենց դրանով ենք հիմա զբաղվում:
Մենք շարունակում ենք աշխատել գնդակով և առանց գնդակի, ամեն տարի գրեթե նույնն է:
Ժամանակն այդքան շատ չէ, քանի որ մենք 9 օր ունենք Մադրիդում, իսկ հետո սկսում ենք պատրաստական խաղերը: Ամենակարևորը ռիթմը գտնելն է՝ մանավանդ առաջին խաղում, զգալ քեզ խաղադաշտում:
Առջևում 4 խաղ կա, իսկ դրանց միջև այդքան շատ ժամանակ չկա ինտենսիվ մարզումների համար: ԱՄՆ մեկնելու յուրահատկությունն այն է, որ սա միակ հնարավորությունն է մեզ համար խաղալու տարվա ընթացքում, քանի որ մրցաշրջանի ընթացքում մենք խաղում ենք Իսպանիայում և մոտակա երկրներում:
Մենք միշտ անհամբերությամբ սպասում ենք ամռանը, որպեսզի գնանք այնտեղ և տեսնենք մեր բազմաթիվ երկրպագուներին: Ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչ խանդավառությամբ են նրանք մեզ սպասում և 4 քաղաք տեսնելն ու 4 հանդիպում անցկացնելը պարզապես հիանալի է:
«Էլ կլասիկոն» յուրահատուկ հանդիպում է և արժանի է, որ անցկացվի յուրահատուկ մարզադաշտում:
Հավանաբար, դա այն քիչ հանդիպումներից է, որը չենք կարող անվանել ընկերական: Կարծում եմ, որ «Բարսելոնայի» դեմ խաղը չի կարող ընկերական համարվել: Հուսով եմ, որ մենք կկարողանանք լավ ֆուտբոլ ցուցադրել, ուրախացնել մեր երկրպագուներին:
Կարծում եմ, որ ԱՄՆ-ն մեծ պոտենցիալ ունի ֆուտբոլում: Բազմաթիվ հրաշալի քաղաքներ կան՝ օրինակ Օրլանդոն, որտեղ կարելի է ստեղծել հրաշալի ֆուտբոլային թիմեր»,- ասել է Կրոսը: