Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այլևս առաջվա պես չի վստահում գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:
Relevo-ի տեղեկություններով, իտալացի մասնագետը կարող է հեռացվել, եթե «Արքայական ակումբը» չհաղթահարի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արգելքը:
Եթե դա տեղի ունենա, մադրիդյան գրանդի ղեկը կստանձնի Սանտիագո Սոլարին:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինի պես ցանկանում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնա Խաբի Ալոնսոն, որը ներկայումս գլխավորում է «Բայերը»:
Fanat, Realmadrid.am