Հոդվածներ

Պերեսը կարող է հաղթել առանց ընտրությունների
18.01.2025
1084 0

Ընտրական հանձնաժողովը հաստատել է Ֆլորենտինո Պերեսի թեկնածությունը Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում, հայտնում է Marca-ն:

Պերեսը միակ թեկնածուն է:

Թեկնածություններ ընդունելու ժամկետն ավարտվում է հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին: Եթե այլ թեկնածուներ չհայտնվեն, Ֆլորենտինոն կարող է հաղթել առանց ընտրությունների ու պաշտոնավարել առնվազն մինչև 2029 թվականը:

Հիշեցնենք, որ նախորդ 3` 2013, 2017 ու 2021 թվականների ընտրություններում նույնպես Պերեսը եղել է միակ թեկնածուն:

Fanat, Realmadrid.am 





Ամենակարդացված