«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, 35-ամյա իսպանացին անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է փարիզյան ակումբի հետ: Այն գործելու է մինչև 2023 թվականը:
Աշխատավարձի չափի մասին տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալը» լքել էր ազատ գործակալի կարգավիճակով:
Լեգենդար պաշտպանը «արքայական» ակումբի կազմում անցկացրեց 16 մրցաշրջան:
Fanat, Realmadrid.am