Արդա Գյուլերը ճանաչվել է Լա լիգայի՝ դեկտեմբերի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
«Ռեալի» կիսապաշտպանը ճանաչվել է ամսվա լավագույնը մինչև 23 տարեկանների շրջանում։ Դեկտեմբերին թուրք ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում աչքի է ընկել մեկ գոլով ու երկու գոլային փոխանցմամբ։
Մրցանակի համար հավակնել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ֆաբիու Սիլվան («Լաս Պալմաս»), Խոն Արամբուրուն («Ռեալ Սոսյեդադ») և Իլայիշ Մորիբան («Սելտա»)։
Los Merengues, Realmadrid.am