Հեղինակավոր France Football ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանում նրանց վաստակած գումարի չափը:
Առաջին հորիզոնականում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: 2019/20 մրցաշրջանում արգետինացին վաստակել է 120 մլն ֆունտ ստերլինգ (նաև գովազդային պայմանագրերով): Երկրորդ տեղը զբաղեցրել է «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն (109 մլն): Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը (87 մլն):
4. Գարեթ Բեյլ (35,45 մլն)
5. Անտուան Գրիզման (35,25)
6. էդեն Ազար (32,06)
7. Անդրես Ինյեստա (31,14)
8. Ռահիմ Ստերլինգ (30,96)
9. Ռոբերտ Լևանդովսկի (26,56)
10. Կիլիան Մբապե (24,73)