Մադրիդի «Ռեալի» առաջատար Վինիսիուս Ժունիորը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Կիլիան Մբապեի հասցեին:
«Ես նրա մեծ երկրպագուն եմ: Մինչև «Ռեալ» տեղափոխությունը շատ հաղորդագրություններ եմ ուղարկել նրան, քանի որ երազում էի Կիլիանի հետ խաղալու մասին: Մբապեն մեծագույն ֆուտբոլիստ է: Մենք լավ թիմ ունենք, որտեղ բոլորը հարգում են միմյանց: «Ռեալը» միշտ պետք է ձգտի լինել առաջին տեղում»,- ասել է բրազիլացին RMC Sport-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Վինին ու Մբապեն առաջին մրցաշրջանն են հանդես գալիս միասին:
Fanat, Realmadrid.am