Կրոս. «Ես հասկանում եմ օրինակ Ռոնալդուի և Բենզեմայի որոշումը՝ Սաուդյան Արաբիա
մեկնելու հարցում: Այս ֆուտբոլիստները ամեն ինչի հասել են և այն տարիքում են, երբ կարելի
է նախապատվությունը տալ փողին և ապագային:
Բայց երբ դուք այնտեղ եք տեղափոխվում 27-28 տարեկանում....ստացվում է, որ նախապատվությունը
տալիս եք գումարին, այլ ոչ թե բարձր մակարդակի ֆուտբոլին: Ինձ համար դա անթույլատրելի
է: Այս դեպքում նման ֆուտբոլիստը չի կարող օրինակ համարվել համաշխարհային ֆուտբոլում:
Ես այնտեղից առաջարկ չեմ ստացել, բայց չեմ էլ խորացել, որովհետև այդպես վարվելու դեպքում նման հնարավորություն, ամենայն հավանակնությամբ, կառաջանար:
Բայց մենք չենք
դիտարկել կարիերայի շարունակության այդպիսի տարբերակ, ուսի հստակ առաջարկ չենք ստացել:
Ամեն դեպքում պայմանագիր կնքելու մեկ փորձ եղել է»: