Կար ժամանակ, երբ Մարսելոն և Ռոնալդուն միասին պաշտպանում էին Մադրիդի «Ռեալի» գույները։ Այժմ նրանք հանդես են գալիս տարբեր մայրցամաքներում։
Սակայն ընկերությունը սահմաններ չի ճանաչում։ Նրանց որդիները միմյանց ճանաչում են դեռ շատ փոքր տարիքից ու մինչ օրս պահում են շփումը։ Օրերս Էնցոն և Կրիշտիանու կրտսերը ընթրել են միմյանց հետո։
Էնցոն լուսանկար է հրապարակել և գրել. «Ընտանիքի վերամիավորումը»։
Տղաները որոշել են գնալ իրենց հայրերի ճանապարհով և դարձել են ֆուտբոլիստներ։ Էնցոն հանդես է գալիս «Ռեալի» ակադեմիայում, իսկ միջազգային մակարդակով նա ներկայացնում է Իսպանիայի հավաքականը։
Կրիշտիանու կրտսերը «Ալ-Նասրի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ է, որի կազմում փետրվարին դարձել է Սաուդիան Արաբիայի Մ13 տարեկանների առաջնության հաղթող։
Los Merengues, Realmadrid.am