Դանի Կարվախալը վստահ է, որ «Ռեալն» ու Կիլաին Մբապեն ավելի ուժեղ են դառնալու։
«Իհարկե, մրցաշրջանի ընթացքում լինում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, բայց հիմա, երբ թիմը երկու անընդմեջ բարդ խաղերում հաղթանակի է հասել, մենք մեկ քայլ առաջ ենք կատարել ու ավելի վստահ դարձել։ Մինչ ձմեռային դադարը մնացել է երեք հանդիպում, ու մենք ցանկանում ենք ավելացնել ու հաղթել միջմայրցամաքային գավաթը, որը կարող է տարվա հիանալի ավարտ լինել մեզ համար։
Մբապեի վնասվածքը կարծես թե շատ լուրջ չէ։ Նա շատ լավ էր սկսել, ու չնայած քննադատությանը, նա շատ գոլեր է խփում։ Հույս ունեմ, որ այս պահից սկսած մինչ մրցաշրջանի ավարտը նա ավելի ու ավելի ուժեղ կդառնա». նշել է «Ռեալի» պաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am