«Ռեալը» հաստատել է Կիլիան Մբապեի վնասվածքը։
Հարձակվողը ՉԼ-ի 6-րդ խաղային օրվա «Ատալանտայի» դեմ խաղի առաջին կեսում փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Բուժզննումների արդյունքում պարզ է դարձել, որ ֆրանսիացին վնասել է ձախ ոտքի ազդրի մկանը։
Լրագրող Արանչա Ռոդրիգեսի փոխանցմամբ, Մբապեն բաց կթողնի մոտ 10 օր։ Նա բաց կթողնի «Ռայո Վալեկանոյի» դեմ կայանալիք հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am