Սերխիո Ռամոսը չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալում» ստեղծված վնասվածքների իրավիճակով պայմանավորված, մի շարք ֆուտբոլիստների անուններ կապում են թիմի հետ, սակայն նրանցից մեկն առանձնանում է։
Սերխիո Ռամոսը, ով 2021-ին հեռացել էր «Արքայական» ակումբից, այժմ թիմ չունի և շարունակում է քրտանաջան աշխատել ու ցանկանում է օգնել «Ռեալին»։ Սակայն ակումբի ղեկավարությունը նույնիսկ չի էլ դիտարկում նրա տարբերակը ու նրա պատմությունը համարում են ամբողջությամբ ավարտված։
Հիշեցնենք, որ Սերխիոն «Ռեալի» կազմում հանդես է եկել ավելի քան 15 տարի։
Los Merengues, Realmadrid.am