«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի հաղորդմամբ՝ Տրենտն «Արքայական ակումբի» կհամալրի որպես ազատ գործակալ:
Կողմերի միջև կկնքվի մինչև 2030 թվականը նախատեսված ժամկետով պայմանագիր: Ֆուտբոլիստի աշծատավարձը կկազմի տարեկան 7,2 միլիոն եվրո:
Պայմանագրային բոնուսը կկազմի 15 միլիոն եվրո, որը խաղացողը կստանա այդ տարիների ընթացքում:
Fanat, Realmadrid.am