«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անձնական կյանքի մանրամասներ է ներկայացրել:
«Կար ժամանակ, երբ սիրահարված էի: Հույս ունեմ՝ նման բան նորից կլինի: Ես ստեղծված եմ, որ հաղթահարեմ այս դժվարությունները, սակայն փաստ չէ, որ կողակիցս նույնպես պատրաստ կլինի դրան»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է Canal+-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am