Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է ընկերական խաղերում կրած 2 պարտություններին:
«Եկեք չխելագարվենք. սրանք միջմրցաշարային հանդիպումներ են, որոնց բացակայում էր 8 ֆուտբոլիստ: Մեզ համար կարևորը խաղացողներին լավ մարզավիճակի բերելն էր, ոչ թե արդյունքը»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ առաջին ընկերական խաղում «Արքայական ակումբը» զիջել էր «Միլանին» (0-1), երկրորդում՝ «Բարսելոնային» (1-2):
Fanat, Realmadrid.am