Թոնի Կրոսը դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
El Debate-ի փոխանցմամբ, գերմանացին առաջիններից է, ով նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Ռեալից» այս ընթացքում։ Դեռևս մեկ տարի առաջ Կրոսին նոր պայմանագիր էին առաջարկել, որը ուժի մեջ կլիներ մինչ 2024 թվականը։
Այդ ժամանակ Կրոսը հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և նույնիսկ դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը։ Կիսապաշտպանը խնդրել է ակումբի ղեկավարությանը մինչ հունիս իրեն ժամանակ տալ, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշում կայացնել։
Նշվում է, որ Կրոսը կավարտի կարիերան, եթե կորցնի առաջատարի իր դերը «Ռեալում»։ Գերմանացին կասկածներ ունի, որ պարբերաբար խաղադաշտ դուրս կգա, քանի որ թիմում խաղում են նաև Չուամենին, Վալվերդեն և Կամավինգան։
«Ռեալի» ղեկավարությունը, միևնույն ժամանակ, վստահեցրել է Կրոսին, որ վերջինս չի կորցնի իր դերը թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Թոնին «Ռեալի» կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am