«Ռեալի» կազմում հանդես գալու ցանկության պատճառով Ռաուլ Ասենսիոն ամռանը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը։
Նախորդ ամռանը City Football Group ընկերությունը, որը պատկանում է «Ման Սիթիի» սեփականատերերին, առաջարկ է կատարել 21-ամյա ֆուտբոլիստին։
As-ի փոխանցմամբ, Ասենսիոյին ցանկացել են ձեռք բերել 6 մլն եվրոյի դիմաց՝ «Ժիրոնայի» կազմում հանդես գալու համար։
Սակայն, Ռաուլը որոշել է մնալ «Կաստիլիայի» կազմում ու սպասել հիմնական թիմում խաղալու իր շանսին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել երիտասարդ պաշտպանին ավելի բարձր աշխատավարձով։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026-ի ամռանը, իսկ գործող հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am