Տիբո Կուրտուան ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասի փոխանցմամբ, դարպասապահը ցանկանում է մի քանի տարով երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչ 2026 թվականի հունիսը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի շրջապատում որևէ տեղեկություն չունեն Սաուդիան Արաբիայից հետաքրքրվածությունների վերաբերյալ, որոնց մասին ավելի վաղ լուրեր էին տարածվել։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան Լա Լիգայում մասնակցել է 11 հանդիպման և բաց թողել ընդամենը 7 գնդակ։
Los Merengues, Realmadrid.am