Relevo. Արդեն հունվարի 9-ն է, սակայն «սերուցքայինները» և Մբապեն փոխադարձ ոչ մի քայլ չեն կատարել:
«Ռեալն» իհարկե ծրագրում է ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կատարել, սակայն ակումբը չի պատրաստվում 100 տոկոս էներգիա ծախսել դրա համար:
Մադրիդցիները 2 հստակ ազդանշան են ուղարկում. «Մենք չենք շտապում և եթե դու ցանկանում ես գալ մեզ մոտ՝ ապացուցիր»: Դա պայմանավորված է հետևյալ պատճառներով.
• «Ռեալի» կազմում արդեն 2 համաշխարհային մակարդակի աստղ կա՝ Բելինգեմն ու Վինիսիուսը:
• Կա նաև Ռոդրիգոն, իսկ Էնդրիկը շուտով կմիանա
• Մբապեին չափից դուրս մեծ պայմանագիր առաջարկելը նշանակում է խախտել աշխատավարձերի քաղաքականությունը, ինչպես նաև անհարգալից գտնվել ներկայիս ֆուտբոլիստների նկատմամբ:
• «Ռեալում» գիտեն, որ տրանսֆերային շուկայում կարելի է նաև այլ հնչեղ անուններ գտնել՝ օրինակ Հոլանդը:
Բայց կա գլխավոր պատճառը. «Ռեալ Մադրիդը» չի վստահում Մբապեին: Այո, նրան առաջվա պես ցանկանում են տեսնել թիմում, սակայն քանի դեռ ոչինչ պաշտոնապես ստորագրված չէ, այս ֆուտբոլիստից ամեն ինչ սպասելի է:
Առաջիկա շաբաթվա ընթացքում այս թեման ամբողջապես հանգուցալուծում կստանա: Հիմա բոլորը քարացել են իրենց տեղում՝ սպասելով հարմար պահի: