Մարտին Էդեգորի ապագան «Ռեալում» շարունակում է հարցականի տակ մնալ։ Նախորդ շաբաթ ֆուտբոլիստի գործակալը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ անհանգստացած է իր հաճախորդի կարգավիճակով։ «Միլանի» դեմ հանդիպումը նույնպես ոչ մի հստակություն չտվեց։
Էդեգորը վախենում է, որ կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում։ Կրոսը, Մոդրիչը, Կազեմիրոն և Վալվերդեն առավելություն ունեն նրա նկատմամբ, ուստի նորվեգացին վախենում է, որ չի ստանա անհրաժեշտ խաղաժամանակ։
Էդեգորը այն ֆուտբոլիստներից է, ով ցանկանում է իրեն գնահատված զգալ, որպեսզի կարողանա ցուցադրել իր լավագույն որակները։ Դա անելու համար նրան անհրաժեշտ է տեղ գտնել հիմնական կազմում։ «Ռեալում» դեռևս նա չի կարողացել ցուցադրել այն որակները, որոնք երկրպագուները տեսել են երբ նա հանդես էր գալիս այլ ակումբների կազմում։
Ակումբի ղեկավարությունը լսել է Էդեգորի գործակալին և հստակ հայտնել, որ չի պատրաստվում պահել ֆուտբոլիստին նրա կամքին հակառակ։ Նախորդ մրցաշրջանում այս ամենը նույնպես տեղի ունեցավ։
Բացի այդ Էդեգորի տրանսֆերը կարող է զգալի շահույթ բերել «Ռեալին», որը ցանկանում է թիմ հրավիրել Կիլիան Մբապեին։ «Ռեալում» չեն ցանկանում նոր վարձակալությունը։ Ակումբում գտնում են, որ նախորդ մի քանի մրցաշրջաններում վարձակալությունը բավարար է եղել աճ գրանցելու և «Ռեալում» լավագույն խաղը ցուցադրելու համար։
Los Merengues, Realmadrid.am