Give me Sport հեղինակավոր բրիտանական պորտալը հրապարակել է 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցանկը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասն է: Եռյակը եզրափակել է «Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը:
4-րդ ու 5-րդ տեղերում են, համապատասխանաբար, «Արքայական ակումբի» առաջին համար Տիբո Կուրտուան ու «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էդվին վան դեր Սարը:
Fanat, Realmadrid.am