Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Ֆեդե Վալվերդեի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ ստացած վնասվածքի մասին:
«Դա պարզապես այտուց է: Ոչ մի լուրջ բան: Մենք հանգստյան օրեր ունենք, նա կվերականգնվի ու ամբողջությամբ պատրաստ կլինի հաջորդ խաղին»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հաջորդ խաղը մադրիդյան գրանդը կանցկացնի Չեմպիոնների լիգայում՝ քառորդ եզրափակիչում ընդունելով «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am