«Խետաֆեի» դեմ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կիլիան Մբապեն։
Ֆրանսիացի հարձակվողը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։
Կիլիանի անվան դիմաց 5 հարված է եղել, որոնցից երկուսը դարպասին, կատարած 36 փոխանցումներից 30-ը ճշգրիտ են եղել, իսկ անցումների 7 փորձերից միայն երկուսն է հաջողվել։
Նշենք, որ Ջուդ Բելինգեմը այդ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն իր խաղով առանձնացավ հենց Մբապեն ու լավագույնի մրցանակը հանձվեց ֆրանսիացուն։
Los Merengues, Realmadrid.am