Հոդվածներ

Calciomercato .«Ռոման» առաջարկով դիմել է «Բարսելոնային»
26.01.2021
2060 0

«Ռոման» «Բարսելոնային» է առաջարկել Էդին Ջեկոյի ծառայությունները, տեղեկացնում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական ակումբը մտադիր է հրաժեշտ տալ բոսնիացուն, քանի որ վերջինս վատ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ:

Նշվում է, որ հնարավոր տրանսֆերին կողմ է արտահայտվել նաև «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, սակայն գործարքը կարող է տեղի չունենալ՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական վիճակն ու գալիք նախագահական ընտրությունների փաստը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ռմբարկուն մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 7 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված