Թոմաս Տուխելը «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ իր հիացմունքն է արտահայտել Կարլո Անչելոտիի հասցեին։
«Այն, ինչ Կարլոն արել է ֆուտբոլի համար որպես մարզիչ և որպես ֆուտբոլիստ, անչափ մեծ նշանակություն ունի։
Նա լեգենդ է, բայց դրա հետ մեկտեղ շատ զուսպ ու հարգալից է։ Դա չկրկնվող է։ Նա իր հերթական տիտղոսի ճանապարհին է և հայտնվել է ՉԼ-ի կիսաեզրափակչում». նշել է գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am