Կարլո Անչելոտին ցանկություն է հայտնել աշխատել «Ռեալում» որքան հնարավոր է երկար։
«Եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ն ու Լա Լիգան ես կմնամ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ես և ակումբը ցանկանում ենք համագործակցել որքան հնարավոր է երկար։ Եթե արտասովոր բաներ լինեն, կարող է փոփոխություններ տեղի ունենան, ինչպես սովորաբար ֆուտբոլում լինում է։ Բայց ներկա պահին մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Իմ և ակումբի միջև փոխադարձ վստահություն կա։ Սակայն մենք ոչ թե մտածում ենք հաջորդ տարվա մասին, այլ թե ինչպես լավ մրցաշրջան անցկացնենք։
Չնայած բարդություններին, մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Շատերը մոռանում են, որ մենք կորցրել ենք մի քանի ֆուտբոլիստների։ Անկախ այդ ամենից, այս մրցաշրջանում, ինչպես և նախորդներում, մենք վստահություն ենք զգում». նշել է Կարլո Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am