Հեղինակավոր Transfermarkt պորտալը երեկ թարմացրել է բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Հատկանշական է, որ «Ռեալի» վինգեր Վինիսիուսի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ 50 մլն եվրոյից դառնալով 100 մլն: Սա երրորդ ցուցանիշն է աշխարհում:
Բրազիլացին զիջում է միայն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին (160 մլն) և Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդին` երրորդ հորիզոնականը կիսելով Մոհամեդ Սալահի «Լիվերպուլ», Հարի Քեյնի «Տոտենհեմ» և Ռոմելու Լուկակուի «Չելսի» հետ:
Fanat, Realmadrid.am